|
|
Հաճախ տրվող հարցեր (ՀՏՀ)
|
|
|
III. Անհատական վեբ կայքերի ծառայություն (Webhosting service) |
|
|
|
|
|
|
|
Պատասխան |
|
Գրանցվելով Freenet.am-ում` Դուք սկզբից միայն Էլ. փոստի հասցե եք ստանում: Եթե ցանկանում եք նաև գրանցել անհատական վեբ կայք Freenet.am-ում, ապա կարող եք դա անել «Իմ Freenet» բաժնում:
Անհատական վեբ կայքը հարկավոր է գրանցել (բացել) միայն մեկ անգամ, որից հետո կկարողանաք ազատ օգտագործել
Ձեր անհատական վեբ կայքը: Իրականում այդ գրանցումը ընդամենը մի հատուկ կատալոգ է ստեղծում (public_html անունով կատալոգ Ձեր հիմնական կատալոգում (home directory)): Այդ գործողությունը Դուք այլ կերպ չէիք կարողանա կատարել, քանի որ օգտագործողին չի թույլատրվում հիմնական կատալոգում (home directory) որևէ նոր պանակ ստեղծել:
Ձեր անհատական վեբ կայքը հասանելի կլինի հետևյալ հասցեով (URL)`
http://freenet.am/~username,
որտեղ username-ը Ձեր Freenet.am-ի մուտքի անունն է:
Եթե երբևէ որոշեք հեռացնել Ձեր անհատական վեբ կայքը, ապա պետք է ընդամենը ջնջեք public_html հատուկ կատալոգը Ձեր հիմնական կատալոգից (home directory) SFTP միացման միջոցով:
Հիշեք, որ անհատական վեբ կայքի գրանցումը (բացումը) կատարվում է միայն «Իմ Freenet» բաժնից, իսկ հեռացումը միայն` SFTP միացման միջոցով:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ:
Ձեր անհատական վեբ կայքը կարող է արգելափակվել կամ հեռացվել եթե այնտեղ տեղադրված լինեն Freenet.am ծառայությունների օգտագործման պայմանները խախտող նյութեր: |
|
|
|
|
|
|
|
|
|
Պատասխան |
|
Եթե արդեն գրանցել եք անհատական վեբ կայք Freenet.am-ում, կարող եք SFTP ապահով միացման միջոցով փոփոխել անհատական վեբ կայքի տվյալները:
SFTP միացման միջոցը միակն է, որի օգնությամբ Freenet.am-ի օգտագործողները կարող են փոփոխել անհատական վեբ կայքի տվյալները: SFTP միացումը կարող եք կատարել WinSCP ազատ տարածվող ծրագրային փաթեթի մեր պատրաստված տարբերակի օգնությամբ:
Հետևեք ստորև բերված քայլերին:
- Ձեր համակարգչի վրա արտագրեք (Download) WinSCP փաթեթի մեր տարբերակը (ZIP արխիվ), որը պատրաստ է Freenet.am-ին միանալու համար: ZIP արխիվում կա "Winscp419" պանակ "winscp419.exe" և "winscp419.ini" ֆայլերով:
- Դուք պետք է բացեք ZIP արխիվը Ձեր համակարգչի որևէ տեղում և աշխատեցնեք "winscp419.exe" ֆայլը: Այն ոչ թե տեղադրվող փաթեթ է (install package), այլ կատարվող ծրագիր:
- Ծրագիրը աշխատեցնելուց հետո կարող է հայտնվել հետևյալ պատուհանը, որտեղ պետք է սեղմել Run կոճակը:
- Այնուհետև, հետևյալ պատուհանում սեղմեք Login կոճակը:
- Առաջին անգամ միանալիս կարող է հայտնվել հետևյալ պատուհանը: Այստեղ ընտրեք Yes պատասխանը, որպեսզի Freenet.am-ին անվտանգ միացման բանալին գրանցվի Ձեր համակարգչի վրա:
- Այժմ եկավ ժամանակը նշելու Freenet.am-ի Ձեր անունը և ծածկագիրը:
Յուրաքանչյուրը հավաքելուց հետո սեղմեք OK կոճակը
- Եթե ճիշտ հավաքեք վերը նշվածը, կհայտնվի WinSCP ծրագրի հետևյալ պատուհանը: Այստեղ Ձեր համակարգչի դիսկերը (local hard drives) հասանելի են ձախից, իսկ Ձեր Freenet.am-ի տվյալները` աջից: Ձեր անհատական վեբ կայքի տվյալները գտնվում են public_html անունով հատուկ կատալոգում:
- Այժմ կարող եք Ձեր համակարգչից տվյալներ տեղափոխել դեպի Ձեր անհատական վեբ կայք և հակառակը` օգտվելով Freenet.am-ի ԱԶԱՏ վեբ կայքերի տեղադրման ծառայությունից (Webhosting service):
|
|
|
|
|
|
|
|
|
|
Պատասխան |
|
Ոչ
Freenet.am-ի ԱԶԱՏ վեբ կայքերի ծառայությունը (Webhosting service) միայն սովորական HTML էջեր է ապահովում:
|
|
|
|
|
|