Freenet.am
Freenet.am Freenet.am
My Freenet Registration FAQ News Contacts
Freenet.am
Օգնության հեռ.`
(060) 623 556
EN AM
Ընդամենը 24043 օգտագործող (4088 վերագրանցված, 3678 նոր) և 4718 անհատական վեբ կայք է գրանցված Freenet.am-ում:
Մուտք Freenet.am

Անուն`
Ծածկագիր`
Մոռացե՞լ եք ծածկագիրը
Գրանցել Էլ. հասցե @ freenet.am

Հաճախ տրվող հարցեր (ՀՏՀ)
Bullet I. Ներածություն, ընդհանուր հարցեր
Հարց
Ի՞նչ է Freenet.am-ը:
Պատասխան
Հայկական Ազատ Ցանցը (Freenet.am) տրամադրում է ԱԶԱՏ (ԱՆՎՃԱՐ) ինտերնետային ծառայություններ Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների և ազգային տեղեկատվական ենթակառույցների զարգացմանը նպաստելու համար:

Հետևելով ինտերնետի լավագույն ավանդույթներին` Freenet.am-ը ԱԶԱՏ ծառայություններ է տրամադրում անհատներին, ինչպես նաև շահույթ չհետապնդող, ուսումնական, գիտահետազոտական, պետական և այլ հիմնարկություններին:

Եթե ցանկանում եք միանալ Freenet.am-ին, կարող եք գրանցվել ԳՐԱՆՑՈՒՄ բաժնում, բայց չմոռանաք ուշադրությամբ կարդալ օգտագործման պայմանները, որոնց պետք է համաձայնություն տաք:

Freenet.am-ը տրամադրում է հետևյալ ծառայությունները՝

ԱԶԱՏ էլեկտրոնային փոստի ծառայություն
ԱԶԱՏ անհատական վեբ կայքերի ծառայություն
ԱԶԱՏ հեռախոսագծային միացման ծառայություն
   ազգային WWW ռեսուրսների մատչելիությամբ պրոկսի սերվերի միջոցով:
Հարց
Ինչպե՞ս կարող եմ փոխել իմ ծածկագիրը:
Պատասխան
Կարող եք օգտվել «Իմ Freenet» բաժնից, որտեղ կա այդ հնարավորությունը:
Հարց
Ինչպե՞ս գրանցվել Freenet.am կայքում:
Պատասխան
Եթե ցանկանում եք միանալ Freenet.am հասարակությանը, կարող եք գրանցվել ԳՐԱՆՑՈՒՄ բաժնում, բայց չմոռանաք ուշադրությամբ կարդալ օգտագործման պայմանները, որոնց պետք է համաձայնություն տաք:

Եթե հետագայում մոռանաք կամ կորցնեք ծածկագիրը, այն կկարողանաք վերականգնել` միայն այդ գրանցման ԲՈԼՈՐ տվյալները ՃԻՇՏ հավաքելով: Հետևաբար պետք է լավ հիշեք Ձեր գրանցման տվյալները:
Հարց
Ի՞նչ տեսք է ունենալու իմ Էլ. փոստի հասցեն:
Պատասխան
Ձեր Էլ. փոստի հասցեն հետևյալ տեսքն է ունենալու` username@freenet.am,
որտեղ «username» մասը, Freenet.am-ում Ձեր գրանցված անունն է:
Հարց
Ինչպե՞ս օգտվել Էլ. փոստից:
Պատասխան
Freenet.am-ի Էլ. փոստից օգտվելու ամենապարզ ճանապարհը մեր վեբ փոստային համակարգից օգտվելն է:
Freenet.am կայքի գլխավոր էջի ձախ մասից կարող եք տեսնել « Մուտք Freenet.am» բաժինը:

Մեկ այլ տարբերակ է` օգտվել Ձեր նախընտրած Էլ. փոստի ծրագրից (ինչպիսիք են`Outlook Express, Windows Mail, Thunderbird և այլն): Դուք պետք է կարգավորեք այն հետևյալ կերպով`
  • նշեք Ձեր «@freenet.am» անունը (username@freenet.am) Email Address դաշտում
  • ընտրեք IMAP տեսակը ընդունման փոստային սերվերի համար (incoming server)
  • «Incoming Server (IMAP)» դաշտում նշեք «freenet.am»
  • «Outgoing Server (SMTP)» դաշտում «ՁԵՐ ՊՐՈՎԱՅԴԵՐԻ SMTP SERVER-ը»:

Դեռևս միայն Freenet.am-ի հեռախոսագծային միացման օգտագործողները
«ՁԵՐ ՊՐՈՎԱՅԴԵՐԻ SMTP SERVER-ի» փոխարեն կարող են այդ դաշտում նշել «freenet.am»:
Մյուսները պետք է այդտեղ նշեն իրենց պրովայդերի SMTP սերվերը (ճշտեք Ձեր պրովայդերից):

ԵԹԵ ՈՐԵՎԷ ԲԱՆ ՉՍՏԱՑՎԻ, ՈՒՇԱԴԻՐ ՍՏՈՒԳԵՔ ԱՄԵՆ ԻՆՉԸ ՎԵՐԸ ՆՇՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ և եթե դարձյալ խնդիր ունեք, կարող եք զանգահարել կամ նամակ գրել մեզ:

Հիշեցնում ենք, որ POP3 տեսակի միացումն Freenet.am-ում չի գործում: Հարկավոր է փոխարենը IMAP տեսակը օգտագործել:

Խորհուրդ ենք տալիս փորձել Էլ. փոստի ծրագրերից մեկը`
Mozilla Thunderbird, Portable Edition, որը հայտնի ԱԶԱՏ Mozilla Thunderbird ծրագրի դյուրակիր տարբերակն է և հնարավորություն է տալիս այն տեղադրել որևէ դյուրակիր սարքավորման վրա (USB flash drive, iPod, portable hard drive և այլն):
Հարց
Ի՞նչ սահմանափակումներ են դրված Freenet.am-ի գրանցված օգտագործողի վրա տվյալներ պահելու համար:
Պատասխան
Freenet.am-ում գրանցված յուրաքանչյուր օգտագործողի տրամադրվում է տվյալները պահելու տիրույթ` 100Մբ չափով (ներառյալ Էլ.փոստը և անհատական վեբ կայքը):
Հարց
Ե՞րբ կարող է արգելափակվել իմ Freenet.am-ի գրանցումը:
Պատասխան
Գրանցվելով Freenet.am կայքում` Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս Freenet.am ծառայությունների օգտագործման պայմաններին և պարտավորվում եք կատարել դրանք:

Այդ օգտագործման պայմաններից որևէ մեկի խախտումը Freenet.am-ի որևէ օգտագործողի կողմից կարող է հանգեցնել այդ օգտագործողի մուտքի կասեցմանը (ժամանակավորապես կամ ընդմիշտ) և այդ օգտագործողի տվյալների հեռացմանը: Որոշ խախտումների դեպքերում դա կարող է տեղի ունենալ նույնիսկ առանց օգտագործողին նախազգուշացնելու:

Valid HTML 4.01 Transitional

Copyright © 2010 "Freenet.am". All rights reserved.
Developed and Supported by ASNET-AM